Հոնկոնգում հարյուրավոր ցուցարարներն առաջին հաջողությունն են գրանցել![]() 12 հունիսի 2019 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Հոնկոգնում չեն դադարում բողոքներն օրեսնդրությունը փոխելու կառավարության ծրագրերի դեմ, որոնց արդյունքում հնարավոր կլինի ենթադրյալ իրավախախտներին արտահանձնել Չինաստան: Հունիսի 12-ին հարյուրավոր ակտիվիստներ հավաքվել են հատուկ վարչական գոտու կառավարական թաղամասում, մինչդեռ կառավարությունը պատրաստվում էր համապատասխան օրինագծի քննարկմանը: Արդյունքում կառավարությունը ստիպված եղավ հետաձգել քննարկումը: Զուգահեռ ցուցարարները փորձել են փակել տարածաշրջանի երկու առանցքային մայրուղիները, հայտնում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով: Հակակառավարական ցույցերը Հոնկոնգում սկսվել են հունիսի 9-ին: Ըստ կազմակերպիչների, ցույցերի մեկնարկից ի վեր նախկին բրիտանական գաղութի փողոցներ է դուրս եկել ավելի քան 1 մլն մարդ: Ոստիկանությունը խոսում է 240,000 ցուցարարի մասին: Տարբեր միջազգային իրավապաշտպան խմբեր պարբերաբար հայտարարել են, որ իրենց տվյալներով, Չինաստանում չկա անկախ արդարադատություն, քանի որ դատարաններն իշխող Կոմունիստական կուսակցության հսկողության տակ են: Բացի այդ, Չինաստանում բազմաթիվ են անհիմն ձերբակալությունները, իսկ կասկածյալների հանդեպ կիրառվում են կտտանքներ, պնդում են իրավապաշտպանները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |