Արցախում հակառակորդի կրակոցից զինվորի մահվան դեպքով քրգործ է հարուցվել

Արցախում հակառակորդի կրակոցից զինվորի մահվան դեպքով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայողի մահվան կապակցությամբ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը:

Կատարվում է նախաքննություն:

Հունիսի 13-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Խաչատրյանը մահացել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---