Անկարային վաղուց արդեն հոգնեցրել է իր` Ղարաբաղի գծով ավագ եղբոր պատասխանատվությունը Բաքվի առջեւ

PanARMENIAN.Net - «Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի եւ նույնիսկ Վրաստանի, ճեղքվածքներ ունի բոլոր ուղղությունների ուժային գծերում: Նույնիսկ թուրքականի նման ամենաբարեկամական ուղղության վրա: Անկարային վաղուց արդեն հոգնեցրել է իր` Ղարաբաղի գծով ավագ եղբոր պատասխանատվությունը Բաքվի առջեւ` հենց որ Թուրքիայում փոքրհոգության նշույլ է հայտնվում, Ադրբեջանը նույնքան դյուրին արձագանք է գտնում թուրքերի հայրենասիրական հոգիներում, որքան ղարաբաղիցները` Հայաստանի հայրենասերների սրտերում»,-գրում է ռուս մեկնաբան Վադիմ Դուբնովը «Գազետա.ռու»-ում: Նրա կարծիքով, Թուրքիան որոշել է, որ եկել է այս հարցում պարզություն մտցնելու պահը: «Ղարաբաղից բացի Ադրբեջանը նաեւ Իրանի հետ կապված խնդիրներ ունի, որն արդեն իսկ հասկացրել է Բաքվին, թե ինչ անհաղթահարելի դժվարություններ կարող են ծագել նրա մոտ ադրբեջանական հողի վրա ՆԱՏՕ-ի հայտնվելուն զուգահեռ: Բացի այդ, Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որի դեպքում բոլոր աշխարհաքաղաքական առասպելները դեպի Կենտրոնական Ասիա Էլդորադոյի դարպասների մասին ճշմարտացի են: Այդ առումով էլ այդքան սեւեռուն է ուշադրությունը: Ադրբեջանը հիանալի հասկանում է, որ եթե նա լիովին ապավինի որեւեէ մեկին, նա ոչ միայն կարող է փչացնել ամբողջ խաղը, այլ նաեւ մեծ անախորժություններ ունենալ: Եվ արեւելյան հմտությամբ նա իր բոլոր խնդիրները վերածում է նոր բոնուսների հնարավոր աղբյուրի»,-ընդգծում է Դուբնովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---