Վրաստանում ստեղծված ճգնաժամը բարձրացրեց Թուրքիայի ռազմավարական կարեւորությունը Կովկասում

PanARMENIAN.Net - Վրաստանում ստեղծված ճգնաժամը բարձրացրեց Թուրքիայի ռազմավարական կարեւորությունը Կովկասում Եվրամիության համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռենը: Նրա խոսքերով, թուրքական դիվանագիտությունը օգնում է լուծել քաղաքական խնդիրներ եւ նոր կապեր է հաստատում Սիրիայի եւ Եվրոպայի միջեւ: Եվրահանձնակատարը կրկին անգամ բնութագրեց Թուրքիային որպես կամուրջ Եվրոպայի եւ իսլամական աշխարհի միջեւ` նշելով, որ նա օգնում է կապեր հաստատել Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ: «Այլ կերպ ասած, վերջին շաբաթների իրադարձությունները բարձրացրեցին Թուրքիայի նշանակությունը Եվրոպայի համար»,-ընդգծել է Ռենը, հաղորդում է AP-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---