Իրանն ամերիկյան ԱԹՍ է խոցել Պարսից ծոցի ափերի մոտ![]() 20 հունիսի 2019 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը հայտարարել է, որ Իրանի զինվորականներն ամերիկյան «լրտեսող» անօդաչու սարք են խոցել, հայտնում է IRNA գործակալությունը: Ըստ գործակալության, դա ԱՄՆ արտադրության RQ-4 Global Hawk դրոն է եղել, որը հատել է Իրանի սահմանն ու խոցվել է «ցամաք-օդ» հրթիռով երկրի հարավում՝ Պարսից ծոցի ափերի մոտ: ԱՄՆ-ն հաստատել է կորուստը, հայտնում է Reuters-ը կառավարական աղբյուրների վրա հղումով: Սակայն, ըստ գործակալության աղբյուրի, իրանցի զինվորականներն այլ մոդելի անօդաչու են խոցել՝ Triton MQ-4C: Դրոնը եղել է Օրմուզի նեղուցի շրջանում, պնդում է գործակալության աղբյուրը, հայտնում է «Վեդոմոստին»: Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ենթադրյալ ներխուժումն իր օդային տարածք՝ զգուշացնելով «նման սադրիչ գործողությունների» հետևանքների մասին: Դեռևս 2018-ին Իրանը սպառնում էր փակել միակ ելքը Պարսից ծոցից՝ Օրմուզի նեղուցից միջուկային հարցի շուրջ երկու երկրների հարաբերությունների սրման պատճառով: Օրմուզի նեղուցով է անցնում նավթի համաշխարհային սպառման ծավալի 20 տոկոսը: ![]() ![]() Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |