ՊՆ ղեկավարն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են ռազմատեխնիկական գործակցության հեռանկարները

ՊՆ ղեկավարն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են ռազմատեխնիկական գործակցության հեռանկարները

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան և ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնսալո Ուռիոլաբեիտիան քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությանն առնչվող հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է փոխգործակցության զարգացման իրավական հիմքերի ապահովումը, համապատասխան ոլորտները համակարգող մասնագետների միջև ռազմաքաղաքական խորհրդակցությունների և համագործակցության հեռանկարների քննարկումների անցկացումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---