Մետրոպոլիտենը հերքել է «տեխնոգեն աղետի» մասին հրապարակումը, հորդորել խուճապ չառաջացնել

Մետրոպոլիտենը հերքել է «տեխնոգեն աղետի» մասին հրապարակումը, հորդորել խուճապ չառաջացնել

PanARMENIAN.Net - Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկին՝ մետրոյի գնացքների անսարքության վերաբերյալ:

«Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի՝ «Տեխնոգեն աղետ. Մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից» վերտառությամբ հոդվածին, տեղեկացնում ենք, որ և լուրը, և «մասնագիտական» վերլուծությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ․ ինչպե՞ս կարող է մետրոն դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից, եթե այն գտնվում է 70 մետր խորության վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ տեղեկացրել են նաև, որ Երևանի մետրոպոլիտենում գիշերային ժամերին, երբ էլեկտրագնացքներով ուղևորափոխադրումը դադարում է, գործի է անցնում համապատասխան բրիգադը, որն իրականացնում է բոլոր կայարանների ռելսերի ստուգումները։ Մեկ միլիմետր խախտման և ճաքի դեպքում անմիջապես նորոգվում։

Երևանի մետրոպոլիտենը հորդորել է խուճապ չառաջացնել ուղևորների շրջանում և ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---