Էրդողանի ուժը կորցրել է Ստամբուլը. Քեմալական թեկնածուն հաղթել է 2-րդ անգամ

Էրդողանի ուժը  կորցրել է Ստամբուլը.  Քեմալական թեկնածուն հաղթել է 2-րդ անգամ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն երկրորդ անգամ հաղթել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում:

Թուրքական կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընդդիմադիր թեկնածուն ստացել է ձայների մոտ 54%-ը՝ հաղթելով երկրի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության թեկնածու, երկրի նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմին:

Իշխող ուժն ընդունել է պարտությունը և շնորհավորել Ստամբուլի նորընտիր քաղաքապետին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության ճնշման ներքո երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր էր ճանաչել Ստամբուլի քաղաքապետի ընտրության արդյունքները և նոր ընտրություններ նշանակել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---