ԶԼՄ. Մոտ 150,000 ռուս զբոսաշրջիկ չի մեկնի Վրաստան

ԶԼՄ. Մոտ 150,000 ռուս զբոսաշրջիկ չի մեկնի Վրաստան

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ՌԴ-ից Վրաստան չվերթների դադարեցման հետևանքով մոտ 155,000 ուղևոր չի կարողանա օգտագործել գնած տոմսերը, ևս 25,000 մարդ ստիպված կլինի վերադառնալ ՌԴ մինչև հուլիսի 8-ը: Այսպիսի հաշվարկներ են արել զբոսաշրջության ոլորտում, ասել է «Կոմերսանտի» աղբյուրը:

Ըստ աղբյուրի, մեկ այլ գնահատականով խոսքը 220,000 մարդու մասին է: Ըստ պարբերականի աղբյուրի, ուղևորափոխադրողները ստիպված կլինեն 2,3-3 մլրդ ռուբլի (մոտ 47 դոլար) ծախսել վերադարձվող տոմսերի դիմաց:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան: Արգելքը կլինի ժամանակավոր և ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից:

Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---