Ճապոնիայում մեկնարկել են Պուտին-Թրամփ բանակցությունները

Ճապոնիայում մեկնարկել են Պուտին-Թրամփ բանակցությունները

PanARMENIAN.Net - ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպում են սկսել Օսակայում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում:

«Մենք շատ հետաքրքիր երկկողմ բանավեճ կունենանք, որը կներառի առևտրին, զինաթափմանը, հովանավորչությանն ու այլ հարցերին»,-ասել է Թրամփը բանակցություններից առաջ, հայտնում է BBC-ին:

Պուտինն, իր հերթին, հայտարարել է. «Մեր օգնականներն աշխատել են ու լավ հնարավորություն են տվել շարունակելու այն, ինչի մասին մենք պայմանավորվեցինք Հելսինկիում»:

Ակնկալվում է, որ նախագահների հանդիպումը մոտ 1,5 ժամ կտևի:

Սա Պուտինի և Թրամփի երկրորդ լիարժեք հանդիպումն է՝ մինչ այդ նրանք հանդիպել են Հելսինկիի գագաթնաժողովում 2018-ի հուլիսին: 2018-ի նոյեմբերին ծրագրվում էր նոր հանդիպում Փարիզում, սակայն այն ժամանակ բանակցությունները խափանվեցին, քանի որ ԱՄՆ-ն դուրս եկավ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից: Հետո մտադրություն կար հանդիպելու դեկտեմբերին Բուենոս Այրեսում՝ G20-ի շրջանակում, սակայն Թրամփը հրաժարվեց հանդիպումից Կերչի նեղուցում ուկրաինացի նավաստիների ձերբակալության պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---