Թրամփն ու Պուտինը քննարկել են իրավիճակն Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկարինայում

Թրամփն ու Պուտինը քննարկել են իրավիճակն Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկարինայում

PanARMENIAN.Net - Օսակայում ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը 1,5 ժամ է տևել: Նախագահները հայտարարել են, որ կողմերը, ինչպես նաև ամբողջ աշխարհը, շահագրգռված են, որ հարաբերությունները բարելավվեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Նրանք նաև քննարկել են իրավիճակն Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկարինայում»,-ասվում է Twitter-ում հրապարակված Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել բանակցությունները սպառազինությունների վերահսկման արդիական մոդելի շուրջ:

Բանակցությունների սկզբում լրագրողները խնդրել են ԱՄՆ նախագահին հորդորել Պուտինին չմիջամտել ԱՄՆ ընտրություններին: Թրամփը կատարել է խնդրանքը և երկու նախագահները ժպտացել են՝ դա լավ կատակ համարելով:

Սա Պուտինի և Թրամփի երկրորդ լիարժեք հանդիպումն է՝ մինչ այդ նրանք հանդիպել են Հելսինկիի գագաթնաժողովում 2018-ի հուլիսին: 2018-ի նոյեմբերին ծրագրվում էր նոր հանդիպում Փարիզում, սակայն այն ժամանակ բանակցությունները խափանվեցին, քանի որ ԱՄՆ-ն դուրս եկավ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից: Հետո մտադրություն կար հանդիպելու դեկտեմբերին Բուենոս Այրեսում՝ G20-ի շրջանակում, սակայն Թրամփը հրաժարվեց հանդիպումից Կերչի նեղուցում ուկրաինացի նավաստիների ձերբակալության պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---