Քոնդոլիզա Ռայսը հուսով է, որ Գյուլի այցը Հայաստան լավ հիմք կդառնա ապագա համագործակցության համար

PanARMENIAN.Net - Նյու Յորքում գտնվող Հայստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հար֊ցերի լայն շրջանակ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը` Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Ի պատասխան, պետքարտուղարը նշել է, որ Հայաստանը քաղաքական բարեփոխումներում արձանագրում է առաջընթաց, ինչը լավ հիմք է նման օժանդակության շարունակականության ապահովման համար:



Կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` Լեռնային Ղարաբաղի հակամար֊տու֊թյան խաղաղ, բանակցային ճանապարհով փոխզիջումային լուծման հարցում: Քոնդո֊լիզա Ռայսը կարեւորել է Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, եւ ընդգծել, որ հիմնախնդրի նման հանգուցալուծումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության հաստատմանը:



Պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի Նախագահին` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նրա նախաձեռնության համար եւ հույս հայտնել, որ Թուրքիայի նախագահի այցը Հայաստան եւ հայ-թուրքական վերջին հանդիպումները համագործակցային ապագայի լավ սկիզբ են դնում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---