ՌԴ վրացական համայնքը խնդրել է Պուտինին վերսկսել ավիահաղորդակցությունը![]() 29 հունիսի 2019 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Վրացական ազգային-մշակութային դաշնային ինքնավարության նախագահ Գեորգի Ցուրցումիան դիմել է ՌԴ նախագահին՝ խնդրելով վերականգնել ավիափոխադրումը երկրների միջև: Վերջին տարիներին Վրաստանի և Ռուսաստանի միջև կապերն ամրապնդվում էին, նշել է նա: Նրա կարծիքով, «կան ուժեր, որոնց դա դուր չի գալիս և նրանք շահագրգռված են ապակայունացնելու իրավիճակը Վրաստանում և երկրների միջև դիմակայություն առաջացնելու մեջ», գրում է «Վեդոմոստին»: Վրացական համայնքի նախագահը նաև մտավախություն է հայտնել, որ որոշ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ և հասարակական գործիչներ կարող են ավիահաղորդակցության կասեցումն ընկալել որպես ազդակ վրացիներին հետապնդելու համար: ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ կատարել դեպի Վրաստան հուլիսի 8-ից՝ «անվտանգության նկատառումներով»: Վրացական ավիաընկերությունները նույնպես չեն կարողանա թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |