Թրամփը` Պուտինի մասին. Հիանալի մարդ է![]() 29 հունիսի 2019 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում հաջողվել է քննարկել առևտուրը երկրների միջև: «Մենք շատ բանի ենք հասել, մենք սկսել ենք քննարկել առևտուրը: ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, այդ երկու մեծ տերությունները, պետք է առևտուր անեն»,-ասել է նա: Նա գերազանց է համարել Պուտինի հետ հանդիպումը: «Կարծում եմ, նա հիանալի մարդ է»,-հավելել է Թրամփը, գրում է «Վեդոմոստին»: Թրամփի և Պուտինի բանակցությունները տեղի են ունեցել հունիսի 28-ին Օսակայում G20-ի շրջանակում և 1,5 ժամ են տևել: Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, նախագահները քննարկել են ռազմավարական նշանակության հարցեր, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում: Ինչպես ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինը հրավիրել է Թրամփին այցելել Ռուսաստան 2020-ի մայիսի 9-ին`Հաղթանակի 75-ամյակի հոբելյանին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |