ՄԱԿ. 2019-ն ամենաշոգերից է մարդկության պատմության մեջ![]() 29 հունիսի 2019 - 15:39 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտնել է, որ 2019-ը թվականն ամենաշոգերից կլինի, իսկ 2015-2019թթ. 5-ամյա շրջանն ամենաշոգերից կլինի դիտարկման ամբողջ պատմության ընթացքում: Ըստ կազմակերպության մամուլի քարտուղարի, դեռևս չափազանց վաղ է խոսել այն մասին, որ անոմալ շոգը Եվրոպայում անմիջական կապ ունի կլիմայի փոփոխության հետ, սակայն գլոբալ տաքացման պատճառով տաքության ալիքները, երբ օդի ջերմաստիճանը կհասնի և կգերազանցի 40 աստիճանը, գնալով ավելի հաճախակի կդառնան, ինտենսիվ ու տևական, գրում է Lenta.ru-ն Euronews-ի վրա հղումով: 2019-ի անոմալ շոգի պատճառը բարձր ճնշման երկու շրջանների համակարգն է, որոնք գտնվում են Գրենլանդիայի կողքը և հյուսիս-կենտրոնական Եվրոպայի վերևում: Դրանք արգելափակում են հարավային ցիկլոնը, որը կարող էր հովացնել օդը: Արդյունքում տաք օդի շերտ է առաջանում, որը ձգվում է իսպանական և աֆրիկյան անապատներից: Արդյունքը կլինեն ջերմաստիճանային ռեկորդներն ու ինտենսիվ ամպրոպները: Գիտնականները մտավախություն ունեն, որ դրա հետևանքով կարող են հարյուրավոր և հազարավոր մարդիկ մահանալ: Մասնագետները հիշեցնում են, որ 2003-ին շոգից 70,000 եվրոպացի է մահացել, իսկ 2018-ի ամռանը Գերմանիայում առնվազն 1000 մարդ է մահացել Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |