«Բարսելոնան» համաձայնեցրել է տրանսֆերը Գրիզմանի հետ![]() 29 հունիսի 2019 - 14:26 AMT PanARMENIAN.Net - «Բարսելոնան» պայմանավորվել է «Ատլետիկոյի» հետ հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի վերաբերյալ: Ֆրանսիացու պայմանագրում նշված է, որ հրաժարագինը կկազմի 120 մլն եվրո: Կատալոնացիները պայմանավորվել են 6 միլիոնով ավելի վճարել այն պայմանով, որ գումարը մի քանի մասնաբաժնով փոխանցվի: «Ատլետիկոյում» դեմ չեն նման տարբերակին, գրում է Lenta.ru-ն Sport.es-ի վրա հղումով: Գործարքում կներառվի նաև «Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն: Ակումբներին մնացել է միայն պայմանավորվել, թե որքան «Ատլետիկոն» կվճարի բրազիլացու համար: Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Բարսելոնան» սառեցրել է Գրիզմանի շուրջ բանակցությունները՝ հաշվի առնելու համար բոլոր ռիսկերը: Նաև հայտնի դարձավ, որ դեմ էին կատալոնական ակումբի որոշ ֆուտբոլիստներ: Գրիզմանը Եվրոպայի փոխչեմպիոն է և աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կազմում: Նա հայտնի է իր ելույթներով Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում: Ակումբում լինելով 2014-ից ֆրանսիացի ֆուտբոլիստը 180 հանդիպման է մանակցել և 94 գոլի հեղինակ դարձել Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |