2009թ. մարտի 28-ին Լոնդոնում տեղի կունենա սիմպոզիում` նվիրված Ադանայում հայերի կոտորածին

PanARMENIAN.Net - 2009թ. մարտի 28-ին Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում տեղի կունենա Ադանայում հայերի կոտորածի100-ամյակին նվիրված սիմպոզիում: Սիմպոզիումի ընթացքում կներկայացվեն հետազոտողների, վերապրածների, հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների եւ Ադանայի կոտորածի մասին գրած գրողների կարծիքները, հաղորդում է Gibrahayer.com-ը:



Ադանայի կոտորածի ժամանակ սպանվեցին շուրջ 30 հազար հայեր, որ կազմում էին քաղաքի հիմնական բնակչությունը: Ադանայի կոտորածն ամենախոշորն էր Աբդուլ Համիդ II-ի իշխանության օրոք 1896-97թթ. ջարդից հետո, երբ կոտորվեցին շուրջ 300 հազար հայեր` Օսմանյան կայսրության հպատակներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---