Հայաստանը պետք է օգնի թուրքական հասարակությանը առավել անաչառ լինել սեփական անցյալի հանդեպ

PanARMENIAN.Net - «Մենք միշտ ողջու֊նել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հա֊մանախագահների միջնորդական գործունեության համար դրական մթնոլորտ ստեղ֊ծող ցան֊կացած օժանդակություն, եւ Թուրքիայի նախագահի նախաձեռ֊նությունը կարող է այդպիսին լինել»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ նախագահի մամլո ծառայությունում: «Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեր գլխա֊վոր նպա֊տակն է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հա֊մոզել ադրբե֊ջանա֊կան կողմին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրա֊վունքի ճանաչումը անխուսափելի է: Եվ ես համոզված եմ, որ այդ իրավունքի ճանա֊չումից հետո մենք համատեղ ջանքերով, մեծ քայլերով առաջ ենք շարժվելու»,-ասել է նախագահը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` նա ասել է, որ հայ-թուրքական հարաբերություններում իս֊կա֊պես եկել է խնդիրները լուծելու ժամա֊նակը, եւ որ ինքը տե֊սել է այդ պատրաստա֊կա֊մու֊թյունը իմ թուրք գործ֊ընկերոջ մոտ Աբդուլլահ Գյուլի Երեւան այցելության ժամանակ:



«Մի բան ինձ համար ակնհայտ է. մենք պիտի խոսենք, խոսենք բոլոր թեմաների շուրջ: Շփումներից, խոսակցություններից հրաժարվում են այն մարդիկ, ովքեր ասելիք չու֊նեն եւ բարդույթավորված են: Այժմ մենք պիտի մտածենք, թե ինչպե՞ս կարող ենք օգնել Թուրքիայի հասարակությանը ավելի անաչառ լինելու սե֊փա֊կան պատ֊մու֊թյան էջե֊րը թերթելու հարցում, այն հասարակությանը, որի հարյուր հազարավոր ներ֊կայա֊ցու֊ցիչները փողոց էին ելել «մենք բոլորս հրանտդինք ենք», «մենք բո֊լորս հայ ենք» պաս֊տառ֊ներով»,-ասել է Ս.Սարգսյանը:



«Ընդհանրապես Հայաստանի զարգացման մեր ծրագրերում մենք համարձակ նպա֊տակադրումներ ունենք: Դուք գիտեք, որ մենք ավարտում ենք Իրան-Հայաս֊տան գազամուղի կա֊ռու֊ցումը` հեռանկարային ու հավակնոտ մի նախաձեռնություն: Մենք այդ֊օրինակ եւ առավել մասշտաբային այլ ծրագրեր էլ ունենք: Մենք սկսում ենք նոր ու ժամանա֊կակից ատոմակայան կա֊ռուցել: Կառուցում ենք Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ: Մենք պատրաստվում ենք Հայաստան-Իրան երկա֊թուղի կառուց֊ել: Առաջիկա 3-4 տարիներ ընթացքում մենք լուծելու ենք երկրաշարժից տու֊ժած եւ երկրաշարժի 20-ամյա տարելիցի նախօրյակին դեռեւս անօթեւան շուրջ 7000 ընտանքների բնակարանային հիմնախնդիրները: Մենք նախաձեռնել ենք նաեւ համահայ֊կական բանկ եւ ներդրումային հիմնադրամ ստեղծել, որոնք մեծամասշտաբ գործարար ծրագրեր են ֆի֊նան֊սա֊վո֊րելու: Սա նշա֊նա֊կում է, որ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող յուրա֊քանչյուր հայ կարող է հա֊մապատասխան մասնագիտացված կառույցի միջոցով իր խնայողու֊թյուններն աշ֊խա֊֊֊֊֊֊տեց֊նել հանուն Հայաստանի բարգավաճման եւ, միեւնույն ժամանակ, տնտեսա֊կան շահ ստանալ»,-ասել է ՀՀ նախագահը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---