Սենատոր Ռոբերտ Մենենդեզը Թուրքիայում ԱՄՆ ապագա դեսպանից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Սենատորներ Ռոբերտ Մենենդեզն ու Ջոն Քերրին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջեյմս Ջեֆրիից պահանջել են բացատրել ԱՄՆ վարչության վերադարձը Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցով «պատմական կոմիտեի» ստեղծման` իրեն արդեն վարկաբեկած գաղափարին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Ամերիկայի Հայկական Հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը:



«Մենք կրկին ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել սենատոր Մենենդեզին այն բանի համար, որ նա հերթական անգամ նշել է ԱՄՆ վարչության մասնակցությունը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտմանը: Մենք նրան երախտապարտ ենք նաեւ նրա համար, որ նա բարձրացրեց հենց Թուրքիայի շահերին արձագանքող կոմիտեի ստեղծման հարցը, ինչը Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ քաղաքականության ձախողման վառ մարմնավորումն է հանդիսանում: Սենատոր Մենենդեզը պարզապես հարցրեց. «Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, արդյո՞ք այն կճանաչի նաեւ ԱՄՆ-ն»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Սենատորներ Ռոբերտ Մենենդեզն ու Ջոն Քերրին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի գծով սենատական կոմիտեի անդամներն են եւ վետոյի իրավունք ունեն: ԱՄՆ սահմանադրության համաձայն, երկրի ղեկավարի կողմից ներկայացված ԱՄՆ դեսպանի թեկնածությունը ցանկացած երկրում պետք է ստանա կոմիտեի հաստատումը, այնուհետեւ` Սենատի հավանությունը: Նախկինում սենատոր Մենենդեզը երկու անգամ օգտագործել է վետոյի իրավունքը` արգելափակելով Հայոց ցեղասպանությունը ժխտող Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Երեւանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---