Թբիլիսիի անկարգությունները որակվել են որպես խռովություն իշխանությունը զավթելու համար![]() 4 հուլիսի 2019 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի գլխավոր դատախազությունը Թբիլիսիում հունիսի 20-21-ի բողոքի ակցիաները որակել է որպես խռովություն՝ իշխանությունը տապալելու և զավթելու նպատակով: Այդ մասին ասվում է դատախազության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում: Անկարգությունների ժամանակ տուժել է 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան: Հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդարանի գրավումն այդ պլանի առաջին մասն էր: «Հաստատվել է, որ առաջին փուլով նախատեսվում էր գրոհով զավթել խորհրդարանը, որին պետք է հաջորդեին հանցավոր գործողություններն արդեն երկրի ամբողջ տարածքում, ինչը չեզոքացվեց իրավապահների անմիջական ջանքերի շնորհիվ»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է «Sputnik Վրաստանը»: Սկզբից քննությունը տարվում էր «խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում կամ մասնակցություն» հոդվածով, իսկ այժմ նոր հոդված է ավելացել՝ «խռովություն սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու, պետական իշխանությունը տապալելու կամ զավթելու նպատակով»: Խմբակային բռնության կազմակերպման մեղադրանք է այս փուլում առաջադրվել Վրաստանի պատգամավոր Նիկա Մելիային, որը ներկայացնում է նախկին իշխող «Միասնական ազգային որոշում» կուսակցությունը: Դատախազությունը շարունակում է հարցաքննել վկաներին և տուժածներին: Ցուցմունք է տվել 60 մարդ: Դատախազությունը նշել է, որ մեղադրյալների քանակը կավելանա: Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |