Առողջապահության նախարարությունը Սևանի ջուրը կհետազոտի լաբորատորիայում

Առողջապահության նախարարությունը Սևանի ջուրը  կհետազոտի լաբորատորիայում

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը Սևանից ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն կանցկացնի: Այդ մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

«Սևանա լճի վերաբերյալ վերջին օրերի մամուլի հրապարակումների վերաբերյալ առողջապահության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում մշտապես իրականացնում է լճի ափամերձ տարածքների և ջրի սանիտարահամաճարակային վիճակի մոնիտորինգ և անհրաժեշտության դեպքում իրազեկում համապատասխան գերատեսչություններին և բնակչությանը դրա փոփոխությունների վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները կատարելու են ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն, որի արդյունքների մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի։

Սևանա լիճը պատվել է կանաչ ջրիմուռներով՝ «ծաղկել» է: Ըստ մասնագետների, ֆոսֆորի քանակը Սևանա լճում նվազում է, առաջիկա 7-10 օրերի ընթացքում ջրի կանաչ գույնը կվերանա: Մինչդեռ, տեղեկություններ հայտնվեցին, որ Գեղարքունիքի մարզում տասնյակ կովեր են անկել: Որմանք դա կապում Սևանից ջուր խմելու հետևանքով թունվորման հետ:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---