Աբդուլլա Գյուլը մտադրված է բացառել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խնդիրները

PanARMENIAN.Net - «Ես ցանկանում եմ դրական մթնոլորտ ստեղծել, բացառել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խնդիրները եւ հույս ունեմ, որ դա կհաջողվի»,- Ամերիկա-թուրքական ընկերության (ATCA) կազմակերպած հանդիպմանը Նյու-Յորքում հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Թուրքական նախագահը հիշեցրել է, որ երկու երկրների միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները եւ փակ է սահմանը: «Այդ միջոցին Թուրքիան առաջիններից մեկն է 1991թ. ճանաչել Հայաստանի անկախությունը եւ 90-ական թվականներին մենք հարաբերություններ ենք ունեցել հումանիտար օգնության գծով: Մասնավորապես, Թուրքիայի եւ Հայաստանի միջոցով հացահատիկ է մատակարարվել»,- ասել է Գյուլը: Նա կարեւոր նշանակություն է տվել նաեւ Նյու-Յորքում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջեւ հանդիպմանը:



Ինչպես գրում է թուրքական Hurriyet թերթը, խոսելով Երեւան կատարած այցի մասին, Աբդուլլա Գյուլը նշել է, որ այցը հանրավորություն է ընձեռել քննարկելու Հարավային Կովկասի իրադրությունը, ղարաբաղյան հիմնախնդիրն ու թուրք-հայկական հարաբերությունները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---