Նյու-Յորքում կայացել է Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին Նյու-Յորքում կայացել է Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի, Ալի Բաբաջանի ու Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները եւ Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման նախաձեռնությունը:



Նախքան եռակողմ հանդիպումը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ալի Բաբաջանի հետ: Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները, երկու երկրների նախագահների հանձնարարությամբ, շարունակել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկումները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---