Պուտինին եթերում վիրավորած վրացի հաղորդավարին 2 ամսով հեռացրել են եթերից

Պուտինին եթերում վիրավորած վրացի հաղորդավարին 2 ամսով հեռացրել են եթերից

PanARMENIAN.Net - Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը 2 ամսով հեռացրել է եթերից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, այդ թվում նաև իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդումից, որի եթերում նա ռուսերեն հայհոյանքներ էր հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

Սակայն հեռուստաալիքի ղեկավարությունը մտադիր չէ աշխատանքից հեռացնել հաղորդավարին: Այդ մասին ուկրաինական «Գրոմադկսոյե» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան: Ըստ նրա, միջադեպից հետո հեռուստաալիքի վարկանիշը միայն աճել է, գրում է Deutsche Welle-ն:

Գաբունիայի արտահայտություններն արդեն դատապարտել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նույնպես «ոչ այնքան տեղին և անճաշակ» է որակել «տաղանդավոր հեռուստալրագրողի» արարքը: Միևնույն ժամանակ, ասել է Սահակաշվիլին, Գաբունիան «կրկնել է այն, ինչ ռուսաստանցիներն անում են արդեն տարիներ շարունակ» և «շատերը Վրաստանում իրոք այդպես են կարծում»:

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան հուլիսի 7-ի երեկոյան իր հեղինակային P.S. հաղորդման ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հանգուցյալ ծնողներին: Ավելի ուշ «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ներողություն է խնդրել հաղորդավարի համար և անընդունելի համարել «արտահայտման ձևը»: Գվարամիան, սակայն, ընդգծել է, որ «Ռուսթավի 2»-ն իր գլխավոր նպատակն է համարում Վրաստանի պաշտպանությունը, իսկ Պուտինի դեմ ցանկացած հոխորտում՝ արդարացված:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել
---