ՀՀ ղեկավարը Կիպրոսի նախագահին է ներկայացրել իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում հանդիպել է Կիպրոսի նախագահ Դմիտրիս Խրիստոֆիասի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունում: Երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Նախագահները նշել են, որ երկու ժողովուրդները պատմականորեն ձեւավորված փոխադարձ մեծ հարգանք են տածում միմյանց նկատմամբ: Կիպրոսի նախագահը բարձր է գնահատել կիպրահայ համայնքի դերը Երեւանի եւ Սալոնիկի միջեւ բարեկամության ամրապնդման գործում:



Ս. Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին` հայկական համայնքի նկատմամբ տարվող մշտական պետական հոգածության համար: Դ. Խրիստոֆիասի խնդրանքով ՀՀ ղեկավարը ներկայացրել է իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Կիպրոսի նախագահն էլ հայ գործընկերոջը տեղեկացրել է կիպրական խնդրի կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող մանրամասները: Հանդիպման շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ պաշտոնական այցեր կատարելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---