ԱԱԾ-ն կպարզի էներգետիկ խափանման պատճառները11 հուլիսի 2019 - 12:00 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանձնարարարություն է տվել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն հուլիսի 10-ին հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի տատանունումների և անջատումների վերաբերյալ, որպեսզի հստակ պարզվի էներգետիկ խափանման պատճառները: Այդ մասին գործադիր մարմնի նիստում տեղեկացրել է ինքը Վանեցյանը։ «Չնայած նախնական տվյալները կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն, հետաքննություն իրականացվի և գնահատական տրվի, թե միտում եղել է, թե չի եղել, ցուցաբերվել է անգործություն, թե՝ ոչ։ Արդյունքների մասին կզեկուցեմ», - ասել է Արթուր Վանեցյանը, հայտնում է Aysor.am-ը: Արձագանքելով՝ վարչապետն ասել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նույնպես ծառայողական քննություն է նշանակել՝ հասկանալու պատճառները։ «Բայց հուլիսի 10-ին ժամը 20։00-ին արդեն ամբողջապես վերականգնվել էր ողջ էներգահամակարգի գործունեությունը։ Շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին», - ասել է Նիկոլ Փաշինյանը։ Հուլիսի 10-ին Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |