Ադրբեջանը Իսրայելի հաշվին լրացնում է իր զինապահե՞ստը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Իսրայելից մի քանի $100 գումարի չափով զինամթերք, ականանետներ եւ կապի միջոցներ է գնել: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, գնվել են «Սոլտամ» ապրանքանիշի ականանետներ եւ զինամթերք, ՏԱԱՍ-ի («Պաշտպանական արդյունաբերություն») հրթիռային հրետանային համակարգեր եւ «Թադիրան» ընկերության կապի միջոցներ: Հիշատակվում է նաեւ, որ ամռանը Ադրբեջանը ձեռք է բերել նորագույն «Թավոր» ավտոմատ հրացաններ, «Աերոնայտիքս» ապրանքանիշի առանց օդաչու գործող թռչող ապարատներ` Orbiter եւ Aerostar, ինչպես նաեւ հրթիռային համակարգեր:



Իսրայելի աղբյուրը գրում է, որ իրանական սպառնալիքը մերձեցրել է Ադրբեջանն ու Իսրայելը, արդյունքում ամրապնդվում են այդ երկրների միջեւ առեւտրային եւ ռազմական հարաբերությունները: Ավելին, արտասահմանյան փորձագետները պնդում են Ադրբեջանի եւ Իսրայելի հետախուզական ծառայությունների համատեղ աշխատանքի մասին:



Այդ միջոցին ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը չի հաջողվի անվերջ թաքցնել տեղեկատվությունն այն մասին, թե արդյոք Ադրբեջանը Իսրայելից հարյուրավոր միլիոն դոլլարներ արժեցող զենք եւ ռազմական տեխնիկա է գնել, թե ոչ: Նրա տվյալների համաձայն, Ադրբեջանը պատրաստվում է ձեռք բերել իսրայելական ավտոմատ հրացաններ. ճիշտ է, թե ինչ քանակությամբ են դրանք ձեռք բերվելու, ինձ հայտնի չէ: Տեղեկատվություն կա նաեւ Իսրայելից առանց օդաչու գործող թռչող ապարատների ձեռք բերման Ադրբեջանի ծրագրերի մասին, գրում է Day.az-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---