Ալի Բաբաջան. Մենք հավատում ենք, որ Կովկասը մեծ ներուժ ունի

PanARMENIAN.Net - «Մենք հավատում ենք, որ Կովկասը մեծ ներուժ ունի, նաեւ հավատում ենք, որ կկարողանանք հաջողության հասնել այն դեպքում, եթե կարողանանք խաղաղություն եւ կայունություն հաստատել տարածաշրջանում: Դա կնպաստի մեր ժողովրդների բարգավաճմանն ու միաժամանակ կայնությանն ու խաղաղությանը Կովկասում»,-նշել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած եռակողմ հանդիպումից հետո: Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով, հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են Կովկասում համագործակցության եւ կայունության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ թուրքական նախաձեռնությունը, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային խնդիրներ:



Իր հերթին, Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ բոլոր առկա խնդիրները պետք է հաղթահարվեն: «Մենք գտնում ենք, որ Թուրքիայի նախաձեռնությունը չափազանց արդիական է եւ մենք կարող ենք համաձայնության գալ այն առումով, թե ինչպես է պետք վարվել տարածաշրջանային իրադարձությունների զարգացումների առումով»,-նշել է Ադրբեջանի արտգործնախարարը, հաղորդում է թուրքական Haber գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---