Կիևում նռնականետից կրակել են «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքին![]() 13 հուլիսի 2019 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Կիևում նռնականետից կրակել են «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքին: Ոստիկանությունը միջադեպը որակել է որպես ահաբեկչական գործողություն: Կիևում հատուկ գործողություն է իրականացվում կրակողին հայտնաբերելու և ձերբակալելու համար: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13-ին տեղական ժամանակով 04:00-ին: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հարուցվել է քրեական գործ, հայտնում է «Վեդոմոստին»: Կրակողի դրդապատճառների մասին ոստիկանությունը ոչինչ չի հայտնել: Հեռուստաալիքը պատահարը կապել է հուլիսի 12-ին ալիքի աշխատակիցների բաց ուղերձի հետ, որով իրենք խնդրել են Ուկրաինայի ԱԱԾ-ին, դատախազությանը և դիվանագիտական հաստատություններին պաշտպանել իրենց ծայրահեղականներից, որոնք, իբր, փորձում են ազդել հեռուստաալիքի քաղաքականության վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |