Կոնգրեսականները սահմանափակել են Իրանի հետ պատերազմ սկսելու Թրամփի իրավունքը![]() 13 հուլիսի 2019 - 15:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ուղղում է ընդունել, որով սահմանափակվում է նախագահ Դոնալդ Թրամփի Իրանին ինքնուրույն պատերազմ հայտարարելու և այդպիսի գործողությունները ֆինանսավորելու իրավունքը: Սահմանափակման օգտին է արտահայտվել 251 կոնգրեսական, դեմ`170-ը: «Դա կհիշեցնի նախագահին, որ ամերիկյան ժողովուրդը նոր պատերազմ չի ցանկանում Մերձավոր Արևելքում»,-ասել է փոփոխությունների հեղինակներից մեկը`Կալիֆորնիայից Ներկայացուցիչների պալատի անդամ Ռո Հաննուն, գրում է «Վեդոմոստին» The Hill-ի վրա հղումով: Հունիսի ավարտին Թրամփը կարգադրել էր հարվածներ հասցնել Իրանում մի շարք օբյեկտների խոցված ամերիկյան անօդաչուի պատճառով, սակայն, վերջին պահին փոխել էր որոշումը, գրել է The New York Times-ը: Իրանը խոցել էր ամերիկյան անօդաչուն`հայտարարելով, որ սարքը հունիսի 10-ին խախտել է Իրանի օդային տարածքը: 2018-ի մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի հետ միջուկային ծրագրի մասին համաձայնագրից դուրս գալու մասին, որը կնքվել էր 2015-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |