Կոնգրեսականները սահմանափակել են Իրանի հետ պատերազմ սկսելու Թրամփի իրավունքը13 հուլիսի 2019 - 15:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ուղղում է ընդունել, որով սահմանափակվում է նախագահ Դոնալդ Թրամփի Իրանին ինքնուրույն պատերազմ հայտարարելու և այդպիսի գործողությունները ֆինանսավորելու իրավունքը: Սահմանափակման օգտին է արտահայտվել 251 կոնգրեսական, դեմ`170-ը: «Դա կհիշեցնի նախագահին, որ ամերիկյան ժողովուրդը նոր պատերազմ չի ցանկանում Մերձավոր Արևելքում»,-ասել է փոփոխությունների հեղինակներից մեկը`Կալիֆորնիայից Ներկայացուցիչների պալատի անդամ Ռո Հաննուն, գրում է «Վեդոմոստին» The Hill-ի վրա հղումով: Հունիսի ավարտին Թրամփը կարգադրել էր հարվածներ հասցնել Իրանում մի շարք օբյեկտների խոցված ամերիկյան անօդաչուի պատճառով, սակայն, վերջին պահին փոխել էր որոշումը, գրել է The New York Times-ը: Իրանը խոցել էր ամերիկյան անօդաչուն`հայտարարելով, որ սարքը հունիսի 10-ին խախտել է Իրանի օդային տարածքը: 2018-ի մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի հետ միջուկային ծրագրի մասին համաձայնագրից դուրս գալու մասին, որը կնքվել էր 2015-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |