Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ15 հուլիսի 2019 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ազգային ժանդարմերիայի աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել Ելիսեյան դաշտերում ցուցարարներին ցրելու համար: Դա տեղի է ունեցել հուլիսի 14-ին Փարիզում երկրի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ կայացած զորահանդեսից մի քանի ժամ անց: Երթի ավարտից անմիջապես հետո, քաղաքի կենտրոնական մայրուղիներից մեկը կրկին բացվել էր տրանսպորտի երթևեկության համար, սակայն մի քանի հարյուր մարդ չէր ցանկանում ցրվել: Նրանք սկսել են հակակառավարական կարգախոսներ հնչեցնել, քանդել մետաղյա պատնեշները, որոնք տեղադրվել էին երթի պարագծով, և հրկիզել աղբամանները: Այդ պատճառով պողոտայի առանձին հատվածներ ծածկվեցին ծխով, գրում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով: Կարելի է խոսել մարտից ի վեր, երբ բողոքում էին «դեղին բաճկանները», Փարիզում ամենալայնածավալ բռնության մասին: Այս անգամ, սակայն, հավաքվածների մեջ «դեղին բաճկոններ» չկային, քանի որ այդ հագուստով մարդկանց թույլ չէին տալիս մասնակցել շքերթին, սակայն, ոմանք դեղին օդապարիկներ էին բերել: Ինչպես հայտնել է ոստիկանության վրա հղումով BFMTV հեռուստաալիքը, ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 152 մարդ: Մասնավորապես, նրանց մեղադրում են արգելված զենք կրելու, իշխանության մարմինների ներկայացուցիչների հանդեպ բռնություն ձեռնարկելու, գույքը վնասելու մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |