Սոցապը մտադիր է ստանձնել պետական և մասնավոր բարեգործական ծրագրերի համակարգումը

Սոցապը մտադիր է ստանձնել պետական և մասնավոր բարեգործական  ծրագրերի համակարգումը

PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է, նախարարությունը մտադիր է ստանձնել Հայաստանում իրականացվող բոլոր՝ և պետական, և մասնավոր բարեգործական ծրագրերի համակարգումը։

«Պետությունը մտադիր է ներդնել «սոցիալական շտապօգնության» ծրագիր, որն ուղղված է լինելու բարեգործական ծրագրերի համակարգմանը», - նշել է Բաթոյանը։

Նա ասել է, որ այժմ բարեգործական ծրագրերն իրականացվում են «տարերայնորեն, իսկ իրենց համակարգման դեպքում դրանք կլինեն հասցեական», քանի որ կներգրավվեն նաև մարզպետարաններն ու համայնքապետարանները։

Ընթերցեք նաև՝ «2020-ի բյուջեով սոցապ ոլորտին 42 մլրդ դրամով ավելի գումար կտրամադրվի»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---