Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական սահմանը փակել է Թուրքիան է փակել, ինքն էլ պետք է բացի: Թուրքիան իրավունք չունի որեւէ բան պահանջել հայ ժողովրդից սահմանը բացելու դիմաց»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: Նրա կարծիով, սահմանի բացումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա: «ՀՀ խորհրդարանը անհապաղ պետք է օրենք ընդունի, որով կարգելվի շրջանների եւ ռազմավարական ռեսուրսներ պարունակող հողերի վաճառքը կամ վարձակալության հանձնումը օտարերկրյա ընկերություններին: Այդպիսի օրենքը կապահովի պետության տնտեսական եւ ռազմավարական անվտանգությունը»,- ասել է նա:



Դրա հետ մեկտեղ Սասունյանն ընդգծել է, որ պարզամտություն կլինի մտածել, թե ֆուտբոլային խաղի համատեղ դիտումը, մշակութային ծրագրերի փոխանակումը, համերգները, ոչ կառավարական կազմակերպությունների հանդիպումները կարող են հաշտեցման հանգեցնել: «Կան լուրջ խնդիրներ, որոնք երգ ու պարով չես լուծի` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Հայոց ցեղասպանության եւ նրա հետեւանքների ճանաչումը, տարածքային պահանջները: Թուրքիայի նախագահը Երեւան էր ժամանել իր երկրի ֆուտբոլային թիմին աջակցելու համար: Մերժելով Հայաստանի նախագահի առաջարկը, Թուրքիան չափազանց անբարենպաստ վիճակում կհայտնվեր Արեւմուտքի աչքերում»,- ընդգծել է Հարութ Սասունյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---