ԱԳ նախարարն ԱՄՆ կմեկնի![]() 16 հուլիսի 2019 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ։ Նա կմասնակցի հուլիսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին», հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: ԱԳ նախարարը համաժողովին հանդես կգա ելույթով: ԱՄՆ-ում են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |