30 սեպտեմբերի 2008 - 16:13 AMT
Հայաստանի նախագահը չպետք է ընտրի ԼՂՀ-ի կամ Հայոց ցեղասպանության ճամաչման միջեւ
«Ես չեմ կարծում, թե Հայաստանի նախագահը պետք է ընտրի ԼՂՀ-ի կամ Հայոց ցեղասպանության միջեւ: Սրանք երկու տարբեր, սակայն համարժեք կարեւորության հարցեր են: Թուրքիան չպետք է զիջումներ ակնկալի Հայաստանից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, դա պատմական փաստ է: Նա ուղղակի պետք է սեփական պատմության, նրա ամոթալի էջերի հետ հաշտվելու քաջություն ունենա»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտնել է The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: Նրա կարծիքով, Հայաստանի արտաքին քաղաքականության համար գլխավորն այն է, որ ԱՄՆ-ն արդար միջնորդ լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ավելի շատ օգնություն հատկացնի ՀՀ-ին ու ԼՂՀ-ին: «ԱՄՆ-ն պետք է կոչ անի Թուրքիային պաշտպանել հայ փոքրամասնության իրավունքները եւ վերադարձնել հայկական պատմական եկեղեցիները Կոնստանդինոպոլսի (Ստաբուլի) հայկական պատրիարքությանը»,- ընդգծել է Սասունյանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ