«Գահերի խաղը» ռեկորդ է սահմանել «Էմմիին» հավակնությունների թվով17 հուլիսի 2019 - 13:53 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալը ռեկորդ է սահմանել «Էմմի» մրցանակին հավակնությունների թվով: Այդ մասին հայտնում է հեռուստատեսային գիտությունների և արվեստի ակադեմիան: Շոուն ընդգրկվել է 32 անվանակարգում, այդ թվում «Լավագույն դրամա» և դերասանական 10 անվանակարգում: Նախորդ ռեկորդը 25 տարի պատկանել է «Նյու Յորքի ոստիկանությունը» սերիալին, որը 1994-ին 27 անվանակարգում է ներկայացված եղել, գրում է Lenta.ru-ն: «Գահերի խաղը», մասնավորապես, կպայքարի հաղթանակի համար «Լավագույն դրամա», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն կոստյումներ», «Լավագույն օպերատորական աշխատանք, «Դերասանների լավագույն ընտրություն»: Քիտ Հարինգթոնն ու Էմիլիա Քլարկը հավակնում են «Լավագույն առաջատար դերասաններ» կոչմանը, իսկ Նիկոլայ Կոստեր Վալդաուն, Փիթեր Դինքլեյջը, Ալֆի Ալենը, Լինա Հիդին, Մեյսի Ուիլյամսը, Սոֆի Թերները և Գվենդոլին Քրիստին՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» կոչմանը: Սերիալի հեղինակներ Դևիդ Բենիոֆն ու Դեն Վայսը հավակնում են հաղթանակի «Լավագույն ռեժիսորներ» և «Լավագույն սցենարիստներ» անվանակարգերում: Հաղթողները հայտնի կդառնան սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում: «Գահերի խաղն» արդեն 4-րդ տարին անընդմեջ առաջատարն է «Էմմիի» անվանակարգերում ներկայցվածությամբ: 2014-ին սերիալը ներկայացված էր 19 անվանակարգում, 2015-ին՝ 24, 2016-ին՝ 23, իսկ 2018-ին՝ 22: Մայիսին «Գահերի խաղի« եզրափակիչ սերիան դիտվել է ավելի քան 19,3 մլն անգամ: Դա դիտումների ռեկորդային քանակ է HBO-ի համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |