ԼՀԿ-ի՝ ոչ մարտական պայմաններում զինվորների կյանքին կամ առողջությանը վնասը փոխհատուցելու առաջարկը բացասական եզրակացություն է ստացել

ԼՀԿ-ի՝ ոչ մարտական պայմաններում զինվորների կյանքին կամ առողջությանը  վնասը փոխհատուցելու  առաջարկը  բացասական եզրակացություն է ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկում էր փոխհատուցել ծառայության ընթացքում զինծառայողների կյանքին կամ առող­ջու­թյանը պատճառված բոլոր վնասները, այդ թվում՝ ոչ մարտական գործողությունների ժա­մանակ ստացած վնասը:

Առաջարկվում է, որ օրենքի կիրառման դեպք համարվի նաև առողջական վիճակի վատթա­րա­ցումը:

ՀՀ կառավարության հուլիսի 18-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծի եզարակցության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունը նշել է, որ առողջական վիճակի վատթարացումը որպես հասցված վնասի հանգամանք սահմանելու անհրաժեշտությունը չկա, քանի որ օրենքը վնասների հատուցում է նախատեսում առաջին կամ երկրորդ խմբի հաշման­դա­մության ստանալու դեպքում, որոնք առաջացել են վնասվածքի կամ խեղման հետևանքով՝ առանց տարանջատում դնելու, թե ժամանակային առումով երբ կամ ինչ պատճառով են առաջացել այդ վնասվածքը կամ խեղումը:

Գործող՝ «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով նախատեսում է փոխհատուցում միայն մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների կամ նրանց ընտանիքների անդամներին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---