ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել17 հուլիսի 2019 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, որի հետեւանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան երեխաները։ Կրասնոդարում ավտովթարից զոհված ընտանիքը Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էր, հայտնում է «Հայկական ժամանակը»: Համայնքապետ Մովսես Մովսիսյանն ասել է, որ կատարվածից ուշքի չեն գալիս: Մկրտչյաններն ապրում էին Լեռնակերտում: Վերջին տարիներին էր Միշան սկսել գնալ արտագնա աշխատանքի: «Գնում, գալիս էր, այս ամառ էլ որոշել էին, որ կինը երեխաների հետ գնա, դե ծովափնյա քաղաք էր, հանգստանային, հետ գային: Կինն ու երեխաները մի քանի օր առաջ էին գնացել, նորմալ տեղ էին հասել: Ու հիմա էսպիսի դժբախտություն, լեզուս էլ չի պտտվում բառ ասեմ, աչքերիս դիմաց ոնց որ կանգնած են, բոլորս էլ շոկի մեջ ենք: Կինն էլ էր մեր գյուղից: Գեղեցիկ, նախանձելի ընտանիք էին»,- պատմել է համայնքապետը: Ըստ տեղեկությունների, Ford մակնիշի մեքենան կորցրել է կառավարումը դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ բախվելով ծառին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |