ՀՀՌԸ խորհրդի նախագահը՝ Պասկևիչյանին. Վրեժխնդրությամբ փոփոխություններ չեն արվում18 հուլիսի 2019 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանն անդրադարձել է իր խորհրդականի պաշտոնից ազատված Տիգրան Պասկևիչյանի բաց նամակին: Իր ֆեյսբուքյան էջում Արա Շիրինյանը գրել է, որ վրեժխնդրությամբ փոփոխություններ չեն արվում: «Եվ այսպես, մի կողմում Տիգրան Պասկևիչյանն է, որն ուզում է փոփոխություններ բերել Հանրային հեռուստաեթեր, տեսնում է բոլոր թերությունները և առաջարկում գրչի մի հարվածով վերացնել դրանք, իսկ մյուս կողմում «սառը անտարբերությամբ» (Տ.Պ.) կանգնած եմ ես՝ «խորհրդի ընտրված նախագահը», որը ցանկություն չունի աշխատելու, որովհետև կարծում է, թե փոփոխություններ իրականացնելու ընդունակ «մարդ չկա»: Այդ պատճառով հրաշալի նախագծեր և հայեցակարգեր մնացին թղթի վրա և Հանրայինի՝ այնքան մոտ թվացող բաղձալի փոխակերպումը 75 օրում (Պասկևիչյանի պաշտոնավարման ժամկետը) այդպես էլ տեղի չունեցավ: Սակայն, եթե ամեն ինչ այդքան դյուրին էր, ապա ինչու՞ էր այդքան դժվար մնալ և մասնակցել բարեփոխումներին: Որովհետև մի բան է տեսնել փոփոխությունների անհրաժեշտությունը, ուրիշ բան է իրագործել դրանք գործող կառույցի իրական ժամանակում: Գրոհելու տրամաբանությանը ես գերադասել եմ պատասխանատվությունը՝ կատարածս բոլոր քայլերի համար: Համոզված եմ, որ ընտրել եմ երկար, բայց ճիշտ ճանապարհ», - գրել է Շիրինյանը: Նա հայտնել է, որ իրականում անհամաձայնությունը եղել է միայն մեկ հարցի շուրջ, ավելի ստույգ՝ մի անձի: «Սակայն ինձ համար ընդունելի չէ տասնամյակների ինստիտուցիոնալ մեղքը մի մարդու վրա բարդելը: Հանրայինն ինքն էլ եղել է քոչարյանական-սարգսյանական ռեժիմի զոհը, և պարզունակ վրեժխնդրությամբ փոփոխություններ չեն իրականացվում։ Ավելին՝ դա փոփոխություն չէր լինի, այլ միայն իմիտացիա: Հին և հայտնի գործելաոճ, որ հիմք է դնում պետության չգոյության: Եթե ես մտածեի, որ սա միակ ճանապարհն է, ես չէի հավակնի այս պաշտոնին։ Փոփոխությունների համար, այո, անհրաժեշտ է «ծավալուն և դժվարին աշխատանք», որը շատերը չեն կարող կատարել՝ գերադասելով քանդելու հեշտ ճանապարհը։ Դրա համար շատ բան չի պահանջվում. մի քանի դիպուկ արտահայտություն, մի քանի նեղացածների հավանություն և սուբյեկտիվ համոզմունքը նոր սնունդ է ստանում ատելության համար: Հին հաշիվները նոր արդյունք չեն ստեղծում: Հավատացնում եմ ձեզ, Հանրային հեռուստատեսությունը ձեռնամուխ է եղել փոփոխությունների իրագործմանը, բայց դրա համար ժամանակ է պետք, ջանք և համբերություն», - գրել է Շիրինյանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |