Նախարար. Իջևանում ակցիան ոչ թե գյուղացիների վառելափայտի համար էր, այլ նեղ անձանց բիզնեսի շահի18 հուլիսի 2019 - 11:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության հուլիսի 18-ի նիստում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին ասել է, որ Տավուշում անտառահատումներով զբաղված է ոչ թե ամբողջ տարածաշրջանը, այլ մարդկանց մի նեղ շրջանակ: «Երկար տարիներ իր այս մարդիկ իրենց կոռուպցիոն կապերը գործադրելով փայտի բիզնեսով են եղել զբաղված: ԱԱԾ-ում քրեական գործ կա այս ցանցի վերաբերյալ, և ես չեմ բացառում, որ այս ակցիաներն ուղորդվում են հենց այստեղից», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ ոչ մի փոխզիջում չի լինելու ապօրինությանը: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդգծել է, որ ակցիայի նպատակը ոչ թե վառելափայտի խնդրի լուծումն է, այլ բիզնեսը: «Խոսքը չի գնում մարդկանց վառելափայտով ապահովելու մասին, քանի որ պետությունը գյուղացիներին տաքանալու համար անվճար վառելափայտ տալիս է, և ամբողջ ակցիայի նպատակն է հնարավորություն ստանալ փայտի բիզնեսով զբաղվել, և ոստիակնության պահակակետերը անտառում խոչընդոտում են իրենց»,- ասել է նախարարը: Նա հավելել է, որ տասնյակ քրեական գործեր են հարուցված ապօրինի անտառհատումների դեպքով: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |