Կարգապահական հանձնաժողովը դիմել է Օսիպյանին՝ 7 ոստիկանի ծառայությունից ազատելու առաջարկով19 հուլիսի 2019 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը: Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական վարչությունների պետերը և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Օրակարգում ոստիկանության տասը աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի և եզրակացությունների քննարկումն էր: Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը պարզելով փաստական հանգամանքները՝ որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին մեկ ծառայողի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը դադարեցնել, երկուսի նկատմամբ կիրառել՝ «խիստ նկատողություն», իսկ յոթի նկատմամբ՝ «ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |