2 հոկտեմբերի 2008 - 19:25 AMT
ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության անդամը Եվրամիությանը կոչ է արել ավելի շատ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին
Եվրամիությունն ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի Հարավային Կովկասին, ԵԽԽՎ-ի աշնանային նիստին իր ելույթում հայտարարել է տվյալ կառույցի Թուրքիայի ներկայացուցիչ Բիրգեն Կելեշը: «Հարավային Կովկասում տեղի ունեցող հակամարտությունը ցույց է տալիս, որ Եվրամիությունը հապաղում է տվյալ հարցի շուրջ իր դիրքորոշման արտահայտման գործում»,- ասել է Կելեշը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ զինված հակամարտության արդյունքներին նվիրված նիստի ժամանակ:

Նրա խոսքերով, էներգետիկ ռեսուրսների պատճառով որոշ եվրոպական երկրներ կախվածության մեջ են գտնվում Ռուսաստանից: «Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախումը կանխելու համար պետք է էներգետիկ պահեստների փոխադրման այլ տարբերակներ փնտրել: Էներգետիկ ռեսուրսների փոխադրման տեսակետից Վրաստանը կարեւոր երկիր է հանդիսանում ԵՄ եւ Թուրքիայի համար»,- ավելացրել է Կելեշը:

Թուրք պատգամավորը սրել է ուշադրությունը «Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի» վրա, որն Անկարան առաջարկել է տարածաշրջանում կայունության ստեղծման համար, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: