4 բալանոց փոթորիկ Սև ծովում. Արգելվել է լողալ

4 բալանոց փոթորիկ Սև ծովում. Արգելվել է լողալ

PanARMENIAN.Net - Վրաստանի սևծովյան ափերին փոթորիկի պատճառով լողալն արգելվել է, հայտնել է Aliq.ge կայքը:

Ուժեղ քամու հետ զուգահեռ նաև կարճատև անձրևներ են սպասվում:

Հնարավոր է՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով լողալը արգելվի մինչև ամսվա վերջ: Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարության հիդրոգրաֆիկ ծառայության տվյալներով՝ այս ընթացքում Սև ծովի փոթորիկը կհասնի 4 բալի ու կշարունակվի մինչև հուլիսի 25-ը:

Ըստ օդերևութաբանների՝ այս օրերին օդի առավելագույն ջերմաստիճանը կազմելու է 25 աստիճան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---