ԱՄՆ-ն գտնում է, որ պետք է արագացնել բանակցային գործընթացը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն Բաքվում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը: «Հարկավոր է արագացնել բանակցային գործընթացը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ»,-ասել է նա:



Մամեդյարովն ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» շրջանակներում: Հանդիպմանը կարծիքներ են հնչել երկրների միջեւ ներկայիս երկկողմ համագործակցության, նրա հեռանկարների մասին, նշվել է հարաբերությունների բարձր մակարդակը Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջեւ, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---