Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը եւ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը շաբաթ օրը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր: Այդ մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Ալեքսեյ Կուզնեցովը: «Այսօր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Անատոլի Սերդյուկովը բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Կողմերը քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր»,-ասել է նա, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---