Իրանը պատասխան է ակնկալում Երեւանից ու Բաքվից ղարաբաղյան գործընթացում իր միջնորդության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետությունը հույս է հայտնում, որ առաջիկայում Ադրբեջանն ու Հայաստանն իրենց կարծիքը կհայտնեն իրանական կողմի առաջարկի վերաբերյալ, կապված միջնորդական առաքելության հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանում Իրանի դեսպան Նասիր Համիդի Զարեն:



Նա նշել է, որ տարածաշրջանում որոշակի գործընթացներ են գնում, իսկ Իրանը տարածաշրջանի երկրներից մեկն է, եւ, բնականաբար, Իրանին եւ մյուս հարեւաններին հետաքրքրում են ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները: «Ուստի պաշտոնական Թեհրանը հանդես եկավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ միջնորդության գաղափարով»:



Դեսպանն ընդգծել է, որ Իրանը ցանկանում է անել ամեն հնարավորը տարածաշրջանի երկրների միջեւ նորմալ հարաբերություններ հաստատելու համար»,-հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---