ԵՄ-ն ողջունում է Թուրքիայի նոր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ

PanARMENIAN.Net - ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների արդյունքները կախված են Անկարայից եւ նրանից, թե ինչպես նա կկատարի իրեն ներկայացված պահանջները: Այս մասին ուրբաթ օրը Փարիզում հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռենը: Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Օլլի Ռենն ընդգծել է Թուրքիայի ռազմավարական եւ դիվանագիտական դերը տարածաշրջանում եւ նշել է, որ Թուրքիան կայունության կարեւոր տարր է Կովկասում:



ԵՄ հանձնակատարն ընդգծեց նաեւ պաշտոնական Անկարայի միջնորդի դերը Իսրայելի ու Պաղեստինի, Իսրայելի ու Սիրիայի միջեւ հակամարտությունների կարգավորման գործում, ինչպես նաեւ նրա նոր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ:



Ըստ Օլլի Ռենի, Թուրքիայի քաղաքականությունը, այդ թվում նաեւ նրա նոր քաղաքականությունն Երեւանի հանդեպ, ցույց է տալիս, որ Անկարան առանցքային դեր է կատարում տարածաշրջանում, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---