ԱՄՆ-ում փորձում են պարզել, թե Պետդեպարտամենտի պաշտոնյաներից ով է դրդել Վրաստանին ագրեսիայի Հարավային Օսեթիայի դեմ

PanARMENIAN.Net - «Ամերիկյան հատուկ ծառայությունների եւ անձամբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի մոտ էին գտնվում հարավօսական սահմանապահների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները օգոստոսի 7-8 իրադարձությունների նախօրեին»,-գրում է The International Herald Tribune-ը: Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, այդ բանակցություններից պարզ է դառնում, որ ռուսական զրահատեխնիկան շարժվում էր Ռոքի թունելով դեռեւս օգոստսի լույս 7-ի գիշերը, այսինքն մինչ մարտական գործողությունների սկիզբը, եւ, այդպիսով, ռուսները առաջինն էին սկսել ագրեսիան: Վրաստանի ղեկավարության հետ անմիջական կապ պահպանող եւ նրան ագրեսիայի դրդած Պետդեպարտամենտի պաշտոնյաների որոնումը տարվում է ԱՄՆ Կոնգրեսի նախաձեռնած հետաքննության շրջանակներում:



«Նման տիպի զեղծարարությունն ու հղումը անհասկանալի հեռախոսազրույցների վրա վկայում են, որ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները, հավանաբար, իրոք փորձել են դրդել վրաց ղեկավարությանը ակտիվ ռազմական գործողություններ սկսել Հարավային Օսեթիայի դեմ: Եթե, հանկարծ, լուրջ տեղեկություններ են եղել ռուսական ռազմատեխնիկայի տեղափոխման մասին Ռոքի թունելով, ապա ինչու այդ դեպքում հարվածը հասցվեց ոչ թե այդ թունելին, այլ քնած Ցխինվալ քաղաքին: Նախօրեին Բրայզան բանակցություններ էր վարում Վրաստանի արտգործնախարար Էկա Տկեշելաշվիլիի եւ նախագահ Սահակաշվիլիի հետ: Սակայն նրանք որոշեցին ռազմական գործողություններ սկսել»,-ասվում է հոդվածում: Նաեւ The International Herald Tribune-ը բերում է ռուսական աղբյուրների վկայություններն այն մասին, որ ռուսական զորքերը անցել են Հարավային Օսեթիայի սահմանն արդեն վրաց կազմավորումների կողմից գնդակոծվելուց հետո: Ըստ գեներալ-մայոր Նիկոլայ Ուվարովի, ռուսական զորքերն անցել են Ռոքի թունելով օգոստսի 8-ին 2.30-ին, այսինքն Հարավային Օսեթիա Վրաստանի ներխուժումից 14 ժամ անց: Թերթը նշում է, որ Ուվարովն անցյալում եղել է ՌԴ ռազմական կցորդը ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչությունում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---