2020-ից մարզերում երիտընտանիքների համար բարձրահարկեր կկառուցեն՝ հիփոթեքով տալու

2020-ից մարզերում երիտընտանիքների համար բարձրահարկեր կկառուցեն՝  հիփոթեքով տալու

PanARMENIAN.Net - 2020 թվականին ՀՀ կառավարությունը բազմաբնակարան շենքեր կկառուցի մարզերում, ինչը հնարավորություն կտա երիտասարդ ընտանիքներին հիփոթեքով բնակարաններ գնել: «Սպուտնիկ Արմենիայի» փոխանցմամբ, այս մասին Գյումրիում հայտարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:

Ծրագիրը կիրականացվի Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, ինչպես նաև Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում:

«Մինչև այս ծրագիրն իրականացվում էր միայն Երևանում: Վարչապետի հետ խորհրդակցելուց հետո մենք սկսում ենք այս ծրագիրը: Սկզբնական փուլում կկառուցվեն 1-ական սեյսմակայուն բնակելիներ՝ 4 կամ 5 հարկանի: Դրանք լինելու են նոր սերնդի՝ էներգաարդյունավետ, միջազգային բոլոր նորմերին համապատասխան տներ՝ աշխարհին ապացուցելու համար, որ կարող ենք»,- ասել է Վերմիշյանը։

Նրա խոսքով` շենքերը կառուցվելու են 1 տարվա ընթացքում։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---